▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչագան Ղազարյանը պետությանն է վերադարձրել «Եռաբլուրին» հարակից 3 հողատարածքները

Վաչագան Ղազարյանը պետությանն է վերադարձրել «Եռաբլուրին» հարակից 3 հողատարածքները

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ ու 1 շարժական գույք, ինչպես նաև վերականգնվել է շուրջ 79 մլն դրամ. «Նշված գույքերից 5-ի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը. սույն նախագծով առաջարկվում է վերոնշյալ գույքներն ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին: Կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից երեք հողատարածքները»,- ասաց Վարդապետյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին