▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

UEFA-ն սառեցրել է թուրքական «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբի եկամուտները

UEFA-ի ֆինանսական խորհուրդը սառեցրել է թուրքական «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբի UEFA–ից ստացվող եկամուտները։ Թուրքական «rotahaber» լրատվական կայքը տեղեկացնում է, որ ակումբի ղեկավարությունը թեմայի առնչությամբ հայտարարություն է արել։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ UEFA-ն հետաքննություն է սկսել «Fenerbahçe»-ի նկատմամբ ակումբի գործունեության և ֆինանսական կանոնադրության անհամապատասխանության պատճառով։ Ակումբի եկամուտները սառեցված կմնան մինչև հետաքննության ավարտը։

Նշվում է, որ հարցի վերաբերյալ դեկտեմբրի 4-ին ակումբի ներկայացուցիչները կհանդիպեն UEFA-ի ներկայացուցիչների հետ։ Սպասվում է, որ հանդիպման ժամանակ UEFA-ի ֆինանսական խորհուրդը թուրքական ակումբի ներկայացուցիչներին կբացատրի, թե ինչպես պետք է իրավիճակը շտկել, որի համար կտրամադրի մոտ 2 տարի ժամանակ։ Իսկ եթե նշյալ ժամանակահատվածում ակումբը չարդարացնի UEFA-ի ակնկալիքները, ապա շատ լուրջ պատժամիջոցներ կկիրառվեն։ UEFA-ն հայտարարել է, որ բացի «Fenerbahçe»-ից հետևում է թուրքական ևս 2 մեծ ակումբի՝ «Galatasaray»-ի և «Beşiktaş»-ի ֆինանսական գործերին։

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին