Չինաստանում գտնվող Յանգսի գյուղը ստացել է «Թզուկների գյուղ» անվանումը: Պատճառն այն է, որ մոտ 60 տարի առաջ հիմնականում 5-7 տարեկան երեխաների մոտ հանդիպած հիվանդությունից հետո, նրանց հասակը կանգ է առել: Ավելին` որոշները նույնիսկ հաշմանդամություն էին ձեռք բերել:
Հիվանդության հետևանքներն անդրադարձել են նաև գյուղի ներկայիս բնակիչների վրա. 80 բնակչից 36-ը թզուկ է, որոնցից ամենաբարձրահասակը 116 սմ հասակ ունի, իսկ կարճահասակը՝ 62.5 սմ: Տարիներ շարունակ գիտնականներն այցելում և հետազոտում են առեղծվածային գյուղը, սակայն չեն կարողանում պարզել հիվանդության առաջացման պատճառը: