▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թյուր կարծիքը, թե «մեծ ախպերը» մեզ պետք ա գա ու պահի, հօդս ցնդեց.ՀՀԿ-ական պատգամավոր

Տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը համոզված է՝  հայ ժողովուրդն իր միասնականությամբ ցույց տվեց, որ այս երկրի տերն է.

«Մենք հասկացանք, որ կառավարման համակարգը գոյություն չունի, այսպիսի կառավարում մարդակերներն էլ չեն ունեցել: Առնվազն 300-400 միլիոն դոլարի պարագայում արդիական զենքեր կունենայինք, ոչ թե ձեռքով դուրս կգայինք թշնամու դեմ:

Պետք է համակարգային փոփոխություն իրականացնել, վերջացնել նվնվոցը, աթոռի համար հուզվելը:  Պետական ապարատում ով չի ալարում՝ սպասարկող մեքենա ունի, իսկ այդքան գումարը կարող է օգտագործել՝ երկու անօդաչու թռչող սարք գնելով»,-նկատեց տնտեսագետը:

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ընդունում է, այն զինվածությունը, որ ունենք, չի համապատասխանում այսօրվա պահանջներին.

«300 միլիոնով ոչինչ չես կարող գնել: Ինչ վերաբերում է  ծառայողական  մեքենային, ապա իմն արժե 35.000 դոլար։ Ամենամեռած թռչող սարքն այսօր 100.000 դոլարից շատ է։ Ինձ որ մնա՝ եկեք բոլոր մեքենաներն էլ հանենք: Այս խնդիրների համար պատասխանատուն բոլորս ենք։ Եթե Այվազյան Վարդանն է մեղավոր, թող առաջինն ինձ կախեն»,-ասաց պատգամավորը՝ նշելով.

«Բյուջեին վերաբերող հոդվածներում պետք է փոփոխություն կատարել: Բանակն ուժեղացնելու և նոր զենքեր գնելու համար,կարելի է գումար տնտեսել բոլոր ոլորտներում։ Դպրոցաշինության 25 տարվա ծրագիր ունենք։ Գյուղում մարդ չի մնացել, 25 տարվա ծրագիր ենք անում։ Դա վերջանում է, նորից ենք ծրագիր անում: Բոլոր խավերի ու ուժերի  համախմբում է անհրաժեշտ: Թյուր կարծիքը, թե մեծ ախպերը մեզ պետք ա գա, պահի, մեկ անգամ ևս  հօդս ցնդեց: Պետք չէ նեղանալ Ռուսաստանից: Մենք իրեն այնքանով ենք պետք, ինչքան որ ինքը՝ մեզ»

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին