Ռուսական Comedy Club-ի գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, թե ինչպես է պատկերացնում իր կյանքն առանց Comedy Club-ի:
«Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մենք անփոխարինելի չենք: Ամեն տարի հայտնվում են բազմաթիվ տաղանդավոր տղաներ, ովքեր փորձում են «հետին պլան գցել» մեզ, ինչը բնական երևույթ եմ համարում: Ես ինքս ինձ խոստովանում եմ, որ կգա մի օր և ես ստիպված կլինեմ հեռանալ Comedy Club-ից: Տխուր, անհետաքրքիր, գորշ և միանման` ահա այսպես եմ ես պատկերացնում իմ կյանքը դրանից հետո»,- անկեղծացել է Գարիկ Մարտիրոսյանը: