▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղես ա զանգում պոստերից, 10 օր հետը չեմ խոսացել, խնդրում եմ չաղմկեք...

Այսօր ավտոբուսի մեջ մի կնոջ զանգեցին: Մինչև հեռախոսին պատասխանելը, հուզված բոլորին խնդրեց, որ չաղմկեն «Տղեսա զանգում պոստերից, 10 օր հետը չեմ խոսացել հետը, ժողովուրդ, խնդրում եմ չաղմկեք»: Բոլորը լռեցին: «Բարև տղես, ո՞նց ես... հա ցավդ տանեմ, 10 օր լուր չունեի քեզանից, ո՞նց անցավ հերթապահությունդ... տղես, հո սովա՞ծ չես... հա ցավդ տանեմ, այ տենց տղամարդավարի պահի քեզ, չընկճվես հանկարծ, ծառայությունը տղամարդու համարա, ես որ վստահ եմ քո վրա... հո չես մրսե՞լ... սպաներին կլսես, չվիճես հանկարծ իրանց հետ, իրանց ավագ ընկերոջ պես վերաբերվի... Մեռնեմ ջանիդ, ամբողջ մանկության ընթացքում ես ու հերդ ենք քեզ պաշտպանել, հիմա դու ես մեզ պաշտպանում, բալես, զգույշ կլնես, իմացի ես ու հերդ սպասում ենք քեզ... իմացի սպասող կա քեզ բալես... Հաջող, ցավդ տանեմ, գնա քնի հանգստացի մի քիչ... Համբուրում եմ»:
Հուզված անջատեց հեռախոսը ու բարձրաձայն շնորհակալություն հայտնեց ուղևորների. «Ապրեք ժողովուրդ ջան, տղես Օմարի պոստերն էր պահում, առաջին հերթապահությունն էր, 10 օր չէի խոսացել հետը»:
Սիրո ամենաչքնաղ դրսևորումներից մեկն էր սա, այ էսպեսա Հայ մայրն ու Հայ կինը տարբերվում մնացածից... Այս կինն էր, որ մեզ հաղթանակ պարգևեց Արցախում ու դեռ շատ հաղթանակներա պարգևելու մեր ազգին...

 

Խորեն Հարությունյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին