▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերք, հիշու՞մ եք ընկեր Վահանի խոսքերը՝ «Ձեզ էնքան կծեծեն դալաններում...»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի պնդմամբ՝ ԵԽ հինգ չափորոշիչներին համապատասխան Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել ու չկան:

Ավելին՝ նա ասում է, թե 90-ականներին  Դաշնակցության անդամների ձերբակալություններից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել:

90-ականներից այս կողմ Արմեն Ռուստամյանը շատ է փոխվել, նրա կարծիքները նույնպես՝ այդ թվում իշխանությունների հասցեին հնչեցրած գնահատականներն ու ռեպլիկները:

90-ականներից այս կողմ, թերևս, Դաշնակցությունն էլ է փոխվել...

Հայտնի խոսք է՝ «Տուր իշխանություն` փորձիր հավատը»:

Իշխանություն ունենալը թերևս բերում է ոչ միայն հավատի, այլ նաև՝ հիշողության կորստի:

Սակայն իշխանավոր դարձած ընկերները, թերևս , հիշում են լուսահոգի ու պայծառ մի մարդու վերջին ելույթը ԱԺ-ում,առանց որի , վստահ եմ, ոչ միայն խորհրդարանը խամրեց ու իր դեմքը կորցրեց, այլ նաև՝ Դաշնակցությունը...

Տղերք, հիշեք Վահան Հովհաննիսյանի խոսքերը.

«Ձեր մեջ կան մարդիկ, որոնք չարախնդում են ընդդիմության պառակտումների վրա, առաջին հանրապետության անկումի վրա: Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղերք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»:

Աստված հոգին լուսավորի լուսավոր մարդու...

Հիշեք, տղերք...

 

Հեղինակ՝

Ա.Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին