…Օհ ՜ , ինչ հայրենասեր աղջիկ է … Գիտեք ՞ ես Հայրենիքս պաշտում եմ, ինչպես մորս եմ պաշտում …ու որևէ մեկն առ այսօր չասաց, օհ, ինչ մայրասեր աղջիկ է … հայ տղան, տարիքը գալիս է, գնում է բանակ ու դա բնական է: Այսօր սահմանին կանգնած է հենց այդ տղան: Փառք ու պատիվ այդ տղերքի ծնողներին։ Խաղաղությունը թանկ է, թանկարժեք է, դժվար է ու պարտադիր քրիստոնյայի համար:։ ՈՒ հայ տղերքն են պահում այդ խաղաղությունը իրենց արիության ու կյանքի գնով: ՈՒ այդ տղերքը դիրքերը պահելիս չեն մտածում, թե ինչ հայրենասեր են: Երկրի սահմանները պահելը, Հայրենիքը պաշտելը, Մորը սիրելու նման օրինաչափություն է: Փառք ու պատիվ, անփորձանք ծառայություն ու խաղաղ գիշեր սահմանում: Տղերք Ձեր լուռ հայրենասիրությանը մատաղ։