▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղան մարտկոցով և Bluetooth-ով աշխատող անվավոր կոշիկներ է ստեղծել

 

Կալիֆոռնիայից (ԱՄՆ) մի երիտասարդ մարտկոցով և Bluetooth-ով աշխատող ակներով կոշիկներ է ստեղծել տեղաշարժման համար, գրում է The Telegraph-ը։
 
Փիթեր Թրեյդուեյը նման կոշիկ ստեղծելուց հետո որոշել է սկսել դրա արտադրությունը։ Պատրաստելով մի քանի օրինակ՝ նա տեղադրել է իր մտահղացումն առցանց դրամահավաքի Kickstarter կայքում և խնդրել հետաքրքրված անձանց մոտ 50.000 դոլար տալ իրեն կոշիկների արտադրությունը սկսելու համար։
Միտքը բոլորին այնքան է դուր եկել, որ հավաքվել է 550.000 դոլար։
 
Փիթերը սկսել է կոշիկների արտադրությունը և արդեն 1.000 օրինակ վաճառել։ Դրանց արժեքը տատանվում է 500-700 դոլարի սահմաններում։ Կոշիկները կարող են մինչև 12մղոն արագություն զարգացնել, ունեն մարտկոց և Bluetooth, որով կարելի է միանալ սմարթֆոնի ծրագրին։ 

The Telegraph-ը տեղեկացնում է, որ ամերիկացի մի երիտասարդ տեղաշարժման համար մարտկոցով և Bluetooth-ով աշխատող ակներով կոշիկներ է ստեղծել, որով կարելի է մինչև 12մղոն արագություն զարգացնել:

Փիթերը սկսել է կոշիկների արտադրությունը և արդեն 1.000 օրինակ վաճառել։ Դրանց արժեքը տատանվում է 500-700 դոլարի սահմաններում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին