▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղան, աղջկա սիրո «խաթր», իր տունը նվիրաբերել է «Կյանքի խոսք»-ին. yerkir.am

Yerkir.am-ը գրում է, որ վերջերս ՌԴ-ից եւ այլ երկրներից «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչներ են ժամանել Հայաստան: Նրանք սկսել են ռուսերենով քարոզչություն իրականացնել եւ գրքույկներ բաժանել: Այս մասին լրագրողներին հայտնեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:  

Ըստ նրա` օրերս իրեն է մոտեցել մի Եհովայի վկա  իրեն ռուսերենով գրքույկ տվել:   «Նրանց գրքույկներում սկսել են գրել, թե ինչպես կարելի է նրանց նվիրատվություն անել: Իսկ իմ ծանոթներից մեկը պատմեց նաև /կան փաստեր/, որ մի ընտանիք երեք բնակարան է նվիրաբերել Եհովայի վկաների եկեղեցուն»,- ասաց Հովհաննիսյանը:  

Նա նշեց նաև, թե լուրերը, որ «Կյանքի խոսք» աղանդը ջլատվում է, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ աղանդը, իրոք, տրոհվում է, բայց դրանից ավելի է բազմանում: «Նրանք բացել են «Աստծո տունը» անունով մի ճյուղ, որը կրկին «Կյանքի խոսքի» դրույթներն է քարոզում, այսինքն` նրանք խորամանկորեն են ինչ-ինչ քայլերի հասնում»,- նշեց Հովհաննիսյանը:  

Ըստ նրա` «Կյանքի խոսքը» նույնպես վերջերս սկսել է նվիրատվություններ հավաքել: Հովհաննիսյանի տեղեկացմամբ` մի տղա, հանուն սիրած աղջկա /«Կյանքի խոսք» աղանդից է եղել/, իր տունը նվիրաբերել է «Կյանքի խոսք» եկեղեցուն: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին