▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդու խալաթը մոսկովյան բուժհաստատություններում դեֆիցի՞տ է

 

Ռուսաստանում խոշոր ավտովթարներ միշտ էլ եղել են, բայց դատարանում նման տեսարանի կարծես թե առաջին անգամ ենք հանդիպում: Անգամ չեչեն պարագլուխները նման վիճակում չէին հայտնվել, այն դեպքում, երբ ռուս հազարավոր զինվորի կյանք էին խլել: Եթե նպատակը հայի ինքնության ոտնահարումն ու ստորացումն էր` ստացվեց, իսկ եթե ՏՂԱՄԱՐԴՈՒ խալաթը մոսկովյան բուժհաստատություններում դեֆիցիտ է, ապա եկեք հանգանակում կազմակերպենք` նրանց «բիրիքով» խալաթ ուղարկելու նպատակով: Կարծում եմ ռուսների մոտ «ատկատ» հասկացությունը խորթ չէ ու հիմա փաստի առաջ են կանգնել:

 
Լուրջ անելիք ունենք` «мещанин»-ներին դիմագրավելու հարցում: Ֆյուլլեների առաջարկները պետք է ընդունել, բայց ոչ թե փաթեթային /կամ-կամ/, այլ “փուլային” /և-և/ ճանապարհներով, չնայած հյուսիսային հարևանը անընդհատ պարարտ հող է ստեղծում փաթեթայինի համար: Այնպես չլինի, որ N պահին Ռուսաստանում ապրող ու աշխատող մոտ 2 մլն հայը պատանդի կարգավիճակում հայտնվի:
P.S. Հրաչյա ջան, քեզ համբերություն և տոկունություն!!!

 

Վահե Ղազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին