▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդն ընկերուհու ծննդաբերության ժամանակ պարզել է, որ վերջինս հղի չէ

 

5 երեխայի հայր դառնալ պատրաստվող կանադացին ընկերուհու ծննդաբերության օրը պարզել է, որ իր սիրելին ամենևին էլ հղի չէ: Տղամարդու  խոսքերով` շոկային նորությունից հետո նա իրեն պարտված է  համարում, որովհետև կարծես տանուլ է տվել իր ամբողջ կյանքը:

Պետք է նշել, որ կանադացու  ընկերուհին հղիության տարբեր փուլերում սպասվող երեխաների տարբեր քանակություն է նշել՝ մեկից մինչև հինգ: 

Տեղացի բժիշկները չեն բացառել այն տեսակետը, որ հնարավոր է,  կինը ֆանտոմային հղիություն է տարել՝ մի վիճակ, երբ հղիության ֆիզիկական նշաններ առկա են, սակայն իրականում հղիություն՝ որպես այդպիսին, չկա:

Այդ վարկածը հաստատելու կամ ժխտելու համար  «հղի»  կնոջ հետ այս պահին հոգեբաններ են աշխատում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին