Այսօր կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ քանի որ վաղը Մարտի 8-ն է, ցանկանում է իր համերաշխությունը հայտնել կառավարությունում աշխատող կանանց: «Բոլորս էլ գիտենք, որ կանայք նաև այլ պարտականությունններ ունեն ու մեզ հետ աշխատելու ընթացքում նրանցից հավելյալ ջանքեր են պահանջվում, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց», - ասաց նա:
Զարուհի Բաթոյանը նշեց, թե տղամարդկանցից ակնկալում է աջակցություն՝ կանանց համար ազատ, ապահով միջավայր ստեղծելու գործում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե լիարժեք միանում է Բաթոյանի ասածին:
«Նաև ուզում եմ հիշեցնել, որ տղամարդիկ նույնպես ունեն այլ պարտականություններ՝ բացի պետական ծառայությունից», - ասաց վարչապետը:
Նա կոչ արեց գործադիրի անդամներին ծափահարել բոլոր կանանց: