▲ Դեպի վեր

Ուրբաթ, 11.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել պատգամավորի անչափահաս երեխաներին

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել, որ ապրիլի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Զ․ Սարկավագի փողոցի 141/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը մեքենայի միջից ձեռքով կանչել է իր անչափահաս երեխաներին, և երեխաները նկատել են, որ վարորդը մեքենայի մեջ տարօրինակ գործողություններ է իրականացնում։ Տեսնելով դա՝ երեխաները վախից փախել են։ 

Մեդիահաբ-ը  գրում է, որ կայքին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից։

«Պատգամավորի անչափահաս երեխաները 10 և 7 տարեկան աղջիկներ են եղել, որոնք դպրոցից տուն վերադառնալիս են եղել, որ նկատել են՝ մոտակայքում կայանած մի մեքենայից վարորդը ձեռքով իրենց է կանչում։ Մոտեցել են, որ տեսնեն՝ ինչ է ասում, ու երեխաներից մեկը նկատել է, որ տղամարդը տաբատն իջեցրած նստած է մեքենայի մեջ և ինչ-որ գործողություններ է ցույց տալիս ձեռքով։ Երեխաները վախեցել են ու սարսափահար փախել՝ հընթացս զանգելով հորը և պատմելով եղելությունը։ Տղամարդն էլ մեքենայով փախել է տարածքից։ 

Հայրը շտապ հասել է երեխաների մոտ, ապա դիմել ոստիկանություն։ 

Մենք տեղեկացանք, որ ենթադրյալ հանցագործին ոստիկաններն արդեն հայտնաբերել են, նա որոշակի հոգեկան շեղումներ ունի, և արդեն փաստաթղթերը ձևակերպել ու նրան փոխանցել են Քննչական կոմիտեին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար»,-գրում է սկզբնաղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին