▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը ժամացույց է հափշտակում երևանյան խանութի սրահից

 

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` «Էյֆֆել» ժամացույցների խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի կայքը։
2015թ. ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Մոսկովյան փողոցում գտնվող  «Էյֆֆել» ժամացույցների խանութից գաղտնի հափշտակել է թվով 4 հատ «Տիսոտ» տեսակի ձեռքի ժամացույց:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
 
Նախաքննության ընթացքում ստացվել է նշված խանութի սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունըորում պատկերված են  հանցագործության հանգամանքները:
 
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, քննչական կոմիտեից խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` «Էյֆֆել» ժամացույցների խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի կայքից։

2015թ. ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Մոսկովյան փողոցում գտնվող  «Էյֆֆել» ժամացույցների խանութից գաղտնի հափշտակել է թվով 4 հատ «Տիսոտ» տեսակի ձեռքի ժամացույց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել է նշված խանութի սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունըորում պատկերված են  հանցագործության հանգամանքները: Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, քննչական կոմիտեից խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին