▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը հարվածներ է հասցրել կնոջ դեմքին, ով մերժել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ

 PastInfo-ն գրում է. Երեկ 45- ամյա կինը հաղորդում է տվել, որ իր կամքին հակառակ ցանկացել են իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

Ըստ տեղեկությունների՝ Գյումրու ավտոկայանի տարածքում գտնվող առևտրի տաղավարում 38-ամյա տղամարդը փորձել է կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն հանդիպելով դիմադրության՝ ոտքերով հարվածներ է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով վնասվածքներ:

Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին