▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղա եղե՛ք. իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը. Գևորգ Գրիգորյան

Dark Ravens մոտոակումբի նախագահ, դերասան Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով միանալ նոյեմբերի 20-ին Սախարովի հրապարակից մեկնարկող «Տղա եղեք» խորագրով մոտո/ավտո երթին

 «Նման երթ արդեն մի անգամ եղել է, կլինի նորից ու արդեն կկրի շարունակական բնույթ, որովհետեւ դրա անհրաժեշտությունը հիմա տեսնում եմ մեր քաղաքում՝ մեր տանը: Տարատեսակ պիղծ երեւույթների ակտիվ քարոզ է գնում ու դրան կարող ենք հակադրել միայն մեկ բան՝ մեր տեսակը: Ու մեր տեսակը մեզնից բացի, ուրիշ ոչ մեկ չի պաշտպանելու, չի պահելու:

Դրա համար ինքնասիրություն ունեցող ցանկացած հայ տղամարդու, կնոջ, աղջկա  կոչ եմ անում միանալ մեր շարժմանը: Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը: Միացե՛ք «Տղա եղե՛ք» խորագրով մեր շարժմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝Խանգարող բաներից պետք է ազատվել. Գևորգ Գրիգորյանը՝ ամուսնալուծության, դժվար օրերի մասին և ոչ միայն

Կարդացեք նաև՝ Դանակահարեցի նրան. Գևորգ Գրիգորյանն առաջին անգամ խոսում է կալանավորված լինելու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին