▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին Արցախի նկատմամբ իրենց իրավունքների ճանաչումը պահանջող արշավ է սկսել

Թուրքիան կօգնի ադրբեջանցիներին՝ Սպիտակ տան օրակարգ բերելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց պահանջները: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ենթակառույցները կաջակցեն այդ կապակցությամբ նախաձեռնված ստորագրահավաքին: Վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրահանգով արտաքին հարաբերությունների վարչությունից ԱԶԿ-ի ենթակառույցներին ցուցում է տրվել. «Անհրաժեշտ է, որպեսզի մեր բոլոր կառուցները իրենց ողջ հնարավորություններով սատարեն այս ստորագրահավաքին»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց իրավունքների ճանաչումը պահանջող արշավ են սկսել: Եթե ԱՄՆ-ի Սպիտակ Տան պաշտոնակայքի «We the People Petitions» բաժնում տեղադրված ստորագրահավաքի շրջանակներում 100.000 ստորագրություն գրանցվի, ապա Սպիտակ տունը քննարկման կդնի ադրբեջանական պահանջները:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին