▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Triada Studio-ի հաղթանակը այն օրինակն է, որին պետք է հետևեն շատ երիտասարդներ

Սա հաջողության լավագույն բանձեւն է եւ հաջողության հասնելու լավագույն օրինակներից մեկը։ Սա այն օրինակն է, որին պետք է հետեւեն շատ երիտասարդներ եւ սա հենց այն է, որով կարելի է ու պետք է հպարտանալ։

Հայկական Triada Studio-ն արժանացել է Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին՝ ս.թ. հունվարին թողարկված Shadowmatic համակարգչային խաղի համար:

Մրցանակաբաշխությունը կայացել է հունիսի 8-ին ԱՄՆ-ում: Shadowmatic-ից բացի Apple Design Awards-ին են արժանացել եւս 9 ընկերություններ տարբեր երկրներից:

Սա ուղղակի լուր չէ կամ էլ հերթական ինֆորմացիա։ Անցյալ դարի վաթսունական-յոթանասուանկաններին ութից տասնհինգ տարեկան տղաներն ու աղջիկները թաց աչքերով, սրտի թրթիռով ու երազանքով լսում էին լուրերը տիեզերք թռիչքի եւ տիեզերագնացների մասին եւ երազում էին հենց տիեզերագնաց դառնալ։ Մեր դարում թվում էր դժվար է երազանքներն ուղղորդել։ 
Տեխնոլոգիաների զարգացումը եւ այն հնարավորությունները, որոնք բաց են ցանկացած մարդու համար, երազանքը դարձնում են իրականանալի։
Իմ ընկերները տարիներ շարունակ աշխատելով, տարիներ շարունակ չդավաճանելով սեփական սկզբունքներին, ստեղծելով, արարելով, առանց բարձրագոչ խոսքերի, առանց հատուկ փիառի, համեստ ու նպատակասլաց հասան այն բարձր կետին, որով անսահման հպարտ եմ, որը որպես հաջողության բանաձեւ եւ օրինակ կարող եմ ներկայացնել իմ որդիներին, նրանց ընկերներին։
Triada Studio-ի հաղթանակը կարեւոր է հենց այդ տեսանկյունից։

Հրաչ Քեշիշյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին