▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրևիզոյում բացվել է Antikyan Gallery-ի արվեստագետ Արարատ Սարգսյանի «Որտեղ փնտրել դրախտը» նախագծի ցուցադրությունը

Արվեստի հեղինակավոր «Grolla d'Oro» միջազգային արդեն 44-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2023թ֊ի նոյեմբերին։ Իսկ գեղանկարչության, քանդակի և լուսանկարչության անվանակարգերում հաղթող ճանաչված 3 արվեստագետների ցուցահանդեսը մարտի 12֊ին բացվեց իտալական Տրևիզո քաղաքի կենտրոնում գտնվող SPAZIO֊5 ցուցասրահում և կգործի մինչև 2024 թվականի մարտի 24-ը։

Հիշեցնենք, որ գեղանկարչություն անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Antikyan Gallery-ի արվեստագետ,  ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը՝ «Որտեղ փնտրել դրախտը» նախագծով։

Grolla d'Oro արվեստի հեղինակավոր այս ստուգատեսը հիմնադրվել է 1960-ականներին՝  գրող Ջովանի Կոմիսոյի և գեղանկարիչ Լուչիանո Գասպերի կողմից,  և այսօր էլ շարունակում է մնալ հղման կետ աշխարհի արվեստագետների համար՝ ներկայացնելով ավելի քան 170 երկրների արվեստագետների յուրահատուկ հայացքը արվեստի միջավայրին ու ժամանակակից արվեստագետին հուզող խնդիրներին։

Արարատ Սարգսյանը գեղանկարչության բաժնում առաջին մրցանակն է ստացել իր «Դրախտի քարտեզը» աշխատանքով , որն իտալացիները անվանեցին գլուխգործոց, ընդգծելով , որ այն հմայում է իր կոնցեպտուալ ուշագրավ շերտերով և տեխնիկական վարպետությամբ։

Արվեստի հանդեպ իտալացիների վերաբերմունքն, առհասարակ, ապշեցնող է ։

Մրցանակաբաշխությունը կարևոր է նաև ամբողջ Վենետոյի մարզի պետական կառույցների համար․ որպես մշակութային կամուրջ այն յուրաքանչյուր տարի ընդլայնում է իր աշխարհագրությունը։

Ուրախալի է արձանագրել , որ այս տարի մեր ցուցասրահը ևս ընդգրկվեց արվեստի այս ինքնատիպ ընտանիքում քանդակագործ Գևորգ Թադևոսյանի և գեղանկարիչ Արարատ Սարգսյանի աշխատանքներով (համադրողներ` Արմինե Անտիկյան և Արևիկ Գրիգորյան

Հրատարակվել է մեծ պատկերագիրք , որի շնորհանդեսը ևս մարտի 12֊ին էր՝ Տրևիզոյի սրտում ` SPAZIO-5 ցուցասրահում ։

«Մեր մասնակցության և միջոցառման բարձրակարգ կազմակերպման համար շնորհակալ ենք Տրևիզոյի մեր հայրենակից Գայանե Սահակյանին  և Grolla d'Oro-ի ընդհանուր համադրող Մասիմո Զանտային»,-նշում են Անտիկյան ցուցասրահից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին