▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տրանսպորտն ուզում են թանկացնել` 260 դրամ»

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Տրանսպորտն ուզում են թանկացնել:
Նիկոլական իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը մինչև 260 դրամ: Իրենց դրա համար Երևանի ավագանիում քվորում է պետք: Մենք դա չենք ապահովելու: Դրա համար էլ «Մայր Հայաստանի» դեմ արշավ են սկսել:
Ի դեպ, նախկինում տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ՔՊԿ-ականները թող չփորձեն իրենց համապատասխան նկարներն ու տեսանյութերը ջնջել, դրանք պահված են: Անիմաստ տվայտանքների մեջ թող չընկնեն»:

Թարմացված․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է. «Ընդդիմության կողմից տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է:
Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով առաջարկվում է տարբեր սակագնային փաթեթներ՝
մեկանգամյա, մեկօրյա և շաբաթական, որոնց հիմնական շահառուն լինելու են զբոսաշրջիկները, ինչպես նաև ամսական, եռամսյակային և տարեկան, որոնց հիմնական շահառուները լինելու են ամենօրյա օգտվող քաղաքացիները, ինչպես նաև գործելու են արտոնյալ սակագներ թոշակառուների, ուսանողների և այլ խմբերի համար:
Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան նոր 171 ավտոբուսները:
Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ yerevan.am կայքում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին