▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տրանսպորտը թանկանում է, պետք է դուրս գանք պայքարի». Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ իրենք առաջարկել են՝ թանկացումներ չլինեն՝ ավտոբուսի և մետրոյի սակագինը մնա 100 դրամ, տրոլեյբուսինը՝ 50 դրամ, և քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տրվի՝ անձը կա՛մ օգտվի միանգամյա տոմսից՝ ամեն անգամ վճարելով այնքան, որքան հիմա, կա՛մ, եթե օրական 4 և ավելի անգամ է օգտվում տրանսպորտից, ձեռք բերի մեր առաջարկած տոմսերը՝ 1 օրվա համար 400 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար 5500 դրամ, 6 ամսվա համար՝ 20 000 դրամ, 1 տարվա համար՝ 35 000 դրամ։

Քաղաքային իշխանությունը, սակայն, առաջարկը մերժել է:

«Մի պահ հետ քաշեցին նախագիծը, և այսօր՝ հանձնաժողովի նիստից ընդամենը 1 ժամ առաջ շրջանառության մեջ են դրել թանկացումների նախագիծը։ Կոսմետիկ փոփոխություն են արել՝ իբր նախկինում առաջարկած գնից ավելի էժան է, բայց միևնույնն է՝ տրանսպորտը թանկանում է»,- նշել է Թևանյանը։

«Պետք է ուշադիր և պատրաստ լինենք, որ եթե ընդունվի թանկացման նախագիծը, և փորձեն կյանքի կոչել այն, դուրս գանք պայքարի և թույլ չտանք այս թանկացումը։ Ինչ եկել են իշխանության՝ թանկացնում են»,- ասել է Թևանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին