Համացանցում շարունակվում են քննարկվել #բռնության_ձայնը հեշթեգով անանուն պատմությունները: Բռնությունների մասին պատմություններին արձագանքել է նաև «Իմ քայլ»-ի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով դեմ է արտահայտվել դրանց.
«Երկու օր էլ ուզում էի հասկանալ, թե էս ինչն է պատճառը, որ մի քանիսը սկսել են հիշել իրենց պատմությունները: Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին: Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման :Չի ԱՆՑՆԵԼՈՒ!!!»:
Սոֆյա Հովսեփյանի գրառմանն արձագանքել է տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը:
Վերջինս կոչ է արել Կառավարությանն ԱԺ-ն ազատել պատգամավորից:
Հավելենք, որ պատգամավորն արդեն արձագանքել է Լիլիթ Մարտիրոսյանի կոչին:
Կարդացեք նաև՝ Բռնաբարել են կապույտ մազերով հայտնի Ասյա Խաչատրյանին. աղջիկը մանրամասներ է պատմել
«Բռնության ձայնը». ինչ սարսափելի պատմություններ է վեր հանում սկիզբ առած ֆլեշմոբը
Կարդացեք նաև՝ Բանակում 3 հոգով բռնաբարել էին. իրենց բռնաբարելու մասին պատմում են հայ տղամարդիկ