▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսֆերային աշխարհը բիզնես աշխարհ է...

Զարմանում են, թե ինչքան ֆուտբոլային անցուդարձից հեռու մարդիկ կան, որոնք հիմա Հենոյի տռանսֆերի մասին կարծիք են արտահայտում: Որ չալարեն, միքիչ մի տեղը շարժեն, հետաքրքրվեն, կիմանան, որ հիմնականում, ֆուտբոլիստին ձեռք բերող ակումբի կողմից վճարվող գումարը մի քանի ուղղությամբ ա գնում, սկսած նախորդ ակումբից վերջացրած ամենաառաջին ակումբով: 

Շատ դեպքերում նույնիս մանկապատանեկան դպրոցին ա գումար հասնում:

Ու տռանսֆերային աշխարհը բիզնես աշխարհ է, և մարդիկ ով ներդրում են կատարել նույն ֆուտբոլիստին աճեցնելու և համապատասխան կոնդիցիայի հասցնելու, իրավունք ունեն իրենց ներդրումների փոխհատուցմանը տեր կանգնելու:

Դրա համար կլոր աչքերով վայվույ անելուց առաջ, մի փոքր այս ոլորտից տեղեկանալ չէր խանգարի:

Զուտ Հենոյի տրանսֆերի հետ կապված, իհարկե ես շատ կուզենայի, որ նա խաղա իմ սիրելի Լիվերպուլում, բայց ամեն դեպքում, լավ կլիներ բոլոր ներգրաված կողմերի շահերը պաշտպանվեին:

Նեմեցին հազար ու մի ուրիշ առիթով կարելի է կպնել, դատել, հրաժարական պահանջել, նստեցնել բանտ և այլն, բայց սա հաստատ էն դեպքը չէր: Ն

ույնն էլ Օլեգ Մկրտչյանի մասին կարելի է ասել, մարդը մեռավ ինչքան տաղանդ ու անտաղանդ ֆուտբոլիստ կա Հայաստանում իրա թիմերում խաղացնելով:

 

Բլոգեր Տիգրան Քոչարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին