Ըստ Թրամփի իրավաբանի, ընտրված նախագահը խզել է իր բիզնես պայմանագիրը Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդի՝ Անար Մամադովի հետ և Ադրբեջանում «Trump Luxury Hotel»-ը կփակվի, դեռ չբացված։ Թրամփը թուլատրել էր, որ Մամադովը հյուրանոցը անվանի «Trump Hotel» պայմանով, որ իրեն տարեկան հյուրանոցի սեփականատերը կվճարի 2.5 մլն դոլար։ Առաջին տարվա վճարը Թրամփը ստացել էր, չնայած հյուրանոցը դեռ չեր բացվել։ Այսօր Թրամփի աշխատակազմը հայտարարել է, որ պայմանագիրը խզվել է «housecleaning»-ի (տան մաքրման աշխատանքներ) շրջանակներում։ Հիշեցնեմ, սա Թրամփին Ադրբեջանի հետ կապող միակ բիզնեսն էր, չնայած տարածված «Թրամփն ադրբեջանամետ է» տեսությանը։ Ի դեպ այստեղ Իվանկա Թրամփն էլ մտածելու բան ունի, քանի որ՝ որպես ընտանիքի ներկայացուցիչ Մամադովը հենց իրեն էր հրավիրել ծանոթանալու հյուրանոցի շինարարական աշխատանքների վերջին փուլին։
Թրամփը խզել է Բաքվի հետ իր պայմանագիրը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet