▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ներկայումս Պատրիկ Հովակիմյանը զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ եւ գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնն արդարադատության նախարարությունում:

Բացի այդ, Հովակիմյանը Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի անդամ է: Նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահի կողմից եւ հաստատվել էր Սենատի կողմից 2018 թվականին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին