ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հարազատները կրկին էլեկտրոնային նամակ են ուղարկել «Ժողովուրդ»-ին՝ դժգոհելով պատգամավորի պահվածքից: Նամակում մասնավորապես նշվում է, թե Մհեր Սեդրակյանը ստում է, որ հայտարարել է, թե ինքը Սեդրակ Սեդրակյան անունով հորեղբայր չունի: «Սեդրակ Սեդրակյանը բազմաթիվ անգամներ ցանկացել է տեսնել Մհեր Սեդրակյանին, գնացել է իրենց տուն, իսկ նա թաքնվել է տան մեջ ու դուրս չի եկել տանից, ու անգամ դուռը չեն բացել հորեղբոր առաջ: Դամաֆոնից ասել են, որ տանը չի, ու այդպես քանի անգամներ՝ առանց ամաչելու: Մհեր Սեդրակյանը լավ էլ գիտի Սեդրակ Սեդրակյանին: Նա Սեդրակյանների ընտանիքում ամենափոքր հորեղբայրն է, որն իր հայրական տները թողեց իրենց, իսկ ինքը հեռացավ դատարկաձեռն: Հետաքրքիր է, ինչո՞ւ է պախկվում հորեղբորից ու միշտ իր մանկլավիկներին ասում է, որ հարցնի կասեք տեղում չէ: Գոնե թող իր տարիքից ամաչի»,-նշված է մեզ հասցեագրված նամակում: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Մհեր Սեդրակյանի հետ: «Ուրեմն ես ունեցել եմ երկու հորեղբայր, որոնք մահացել են: Ես Սեդրակ անունով հորեղբայր չունեմ: Չէր կարող իմ արյունը, իմ հորեղբայրը թերթերով իմ հետ շփվեր կամ բողոքելով խոսեր, ես չեմ էլ ուզում իրենց ճանաչել: Իսկ եթե օգնելու՝ գումարային խնդիր ունեն, ոնց որ սովորական էրեբունցուն եմ օգնում, տենց էլ իրենց կօգնեմ: Սրա նպատակը ես չեմ հասկանում, անիմաստ բան է»,-ասաց նա:
Թոխմախի Մհերի բարեկամները բողոքում են նրանից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet