armlur.am-ը գրում է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հեռախոսահամարը մշտապես գտնվում է նրա «քարտուղար» վարորդի ձեռքում:Կայքի թղթակիցը փորձել է կապ հաստատել ՀՀԿ-ական պատգամավորի հետ, պարզելու համար, թե ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ ինքը գնել է սնանկացման եզրին հայտնված, գործարար Փայլակ Հայրապետյանի Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ն:
Ի պատասխան` պատգամավորի վարորդ ներկայացած անձն ասել է. «Եթե նույնիսկ գնած էլ լինի, հո հանցագործություն չի՞: Ես ընդհամենը շոֆեր մարդ եմ, ինձ ասում են քշի ստե, քշի ընդե, ես խաբար չեմ: Դե հիմա էտ մարդն իրա համարն ինձ ա տվել, գնացել ա Գերմանիա, առողջական խնդիրներ ունի: Եթե ինքը զանգեց ես իրանից կհարցնեմ, կասեմ»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում