▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 10.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Թող խելքները գլուխները հավաքեն․․․»․ Բոյկոտը շարունակվում է

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

***

«Քնում, հելնում՝ օրենք են փոխում։ Հիմա ես ի՞նչ իմանամ՝ մարտի մեկին ինչ կլինի»,- ասում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ուղևորը՝ հավելելով, որ 100 դրամը պետք է պահպանվի։ «Թող խելքները գլուխները հավաքեն, ժողովուրդը մեղք է»։

Հիշեցնենք՝ Երևանում ՝ Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցության համակիրներն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները  շարունակում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտը՝ կոչ անելով քաղաքացիներին չվճարել, վարորդին ասել՝ շնորհակալություն։

***

«Ինչ ամսի մեկից գործում ա էս թանկացումը, ես չեմ վճարում, ասում եմ՝ մերսի, հաջող, էդքան բան»,- Շենգավիթ վարչական շրջանում, լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ու դրա դեմ բոյկոտին, ասել է քաղաքացիներից մեկը։ «Մի անգամ թանկացրին, էլի թանկացնելու են։ Երբ կլինի 100 դրամ, կվճարեմ»,- հավելել է նա։

***

Կանգառասրահում տրանսպորտի սպասող քաղաքացիներից մեկը «ամոթանք» տվեց ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտողներին։ Ի պատասխան՝ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն արձագանքեց․ «Ամոթ մե՞զ, որ 300 դրամը սարքեցինք 150»։ Կինը շարունակեց․ «Հեռու գնացեք, էն Հայկոն ոնց էր ասում՝ ձեզնից զզվում եմ․․․»։ «Ամեն դեպքում մենք ձեզ սիրում ենք»,- արձագանքեց Հակոբյանը։

Դիտեք նաև՝

Շարունակվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը քաղաքացիների հետ զրույցում հայտնեց՝ քանի որ վաղը մեկնարկում է աշխատանքային շաբաթը, բոյկոտը պետք է ավելի մասշտաբային լինի։ «Բոյկոտողները մեծամասնություն են, քանի որ թանկացումներն արդարացված չեն»,- նշեց նա։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հանրային տրանսպորտի ուղևորների հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միայն գործավարը ստանում է 360 հազար դրամ աշխատավարձ։ «Դա աշխատակազմի առնվազն աշխատավարձն է, տենց գնում ա մինչև 800 հազար դրամ։ Ո՞ր մեկդ ա 360 հազար դրամ աշխատավարձ ստանում»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ 2-րդ օրն է՝ քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։

 

***

«Մի քանի օր միասնական բոյկոտի արդյունքում, վտահեցնում եմ, կունենանք արդյունք, քաղաքային իշխանությունները կանեն ետքայլ»,- ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ բոյկոտին։ «Տարածաշրջանում չկա քաղաք, որտեղ մեկ ուղևորությունն արժե 300 դրամ։ Հիմա էդ 300-ը դառել է 150, եթե լինենք վճռական, դա էլ կդառնա 100»,- հավելեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին