«Առավոտ» թերթը զրուցել է ՀՀԿ պատագամավոր Գագիկ Մելիքյանի հետ: Թերթի հարցին՝ Սեյրան Օհանյանը պաշտոնաթողությունից հետո որոշ խնդիրներ առաջ քաշեց՝ նկատելով, որ արատավոր բաներ կան համակարգում, բացի այդ, ասաց, որ երկրի հարստությունը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքում, ինչպե՞ս կմեկնաբանեք նրա քննադատությունը՝ Մելիքյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչը նկատի ունենալով նման արտահայտություններ արեց պաշտպանության նախկին նախարարը, բայց կարծում եմ, նման արտահայտություններից հետո, ինքը պետք է նշի, թե որտեղ է կուտակված այդ հարստությունը եւ ում մոտ է կուտակված։ Հակառակ պարագայում դա մերկապարանոց հայտարարություն է ինձ հիշեցնում»։
Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին հորդորել էր չնեղանալ: Մեր հարցին, նեղացածներ հիմա չկա՞ն ՀՀԿ-ում, նա պատասխանեց. «Նեղացածությունը քաղաքական կատեգորիա չէ, կհորդորեմ ոչ մեկից չնեղանալ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում