Հայրենակործան, վիշտ ու ավեր բերող, ազգը պառակտող վարչապետն իր հերթական տգիտությունը ցուցադրեց՝ ասելով, թե «Եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից, և չի կարող պետություն լինել պետության մեջ», այս մասին հայտարարել է Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը։
Տեր Հայրը նշել է՝ այս թեզով Փաշինյանը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը։
«Եկեղեցին պետության մրցակիցը չէ, առավել ևս՝ «պետություն պետության մեջ» չէ։
Եկեղեցին ազգի հոգևոր ողնաշարն է, ժողովրդի մեջ է, իր զավակների մեջ է, և իր առաքելությամբ շատ ավելի ընդգրկուն է, քան ցանկացած ժամանակավոր իշխանություն։
Եկեղեցին ազգի հավաքականության, միաբանության ու համերաշխության կերտողն ու իրականացնողն է:
Եկեղեցու առաքելության անբաժան մասը դարեր շարունակ եղել է և է ՝ պետության կորստի ժամանակ պետություն «ծնել», և պետության առկայության դեպքում՝ պետություն զորացնել:
Պատմական այս ճշմարտությունն անհերքելի փաստ է և թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր»,- նշել է Տեր Արիստակեսը։


