▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող կանգնի հայելու առաջ ու ինքն իրան չափալախ տա. Արամ Մելիքյանը`երեխաներին լքած հայրերի մասին

Թող կանգնի հայելու առաջ ու ինքն իրան չափալախ տա. Արամ Մելիքյանը`երեխաներին լքած հայրերի մասին

 

Asekose.am-ի «Փոփ արտ» հաղորդման հյուրը հաղորդավար, պրոդյուսեր Արամ Մելիքյանն էր․ նրա և   կնոջ՝ Լիլիթի ընտանիքում մեծ համալրում է եղել՝ նրանք աղջիկներ են որդեգրել:

17-ամյա Էլիզան ու 14-ամյա Ստելլան արդեն մի քանի ամիս է՝ նրանց հետ են ապրում:

Զրույցի ընթացքում Արամը պատմել է, որ կնոջ երազանքն է եղել երեխաներ որդեգրելը, և այն ի կատար են ածել բավականին երկար մտածելուց հետո:

Այսօր նրանք ապրում են մի հարկի տակ ու երջանիկ, և չեն դադարում մտածել կրկին որդեգրման մասին:

Արամի խոսքով երեխա որդդգրելու ժամանակ ոչ թե պետք է մտածես քո մասին, այլ այն բազմաթիվ երեխաների , ովքեր ունեն ընտանիքի կարիք:

Արամը խոսել է նաև «Հումորի լիգայի» մասին հնչող քննադատությունների մասին, ու նշել է, որ առողջ քննադատություններին մշտապես կողմ է և անգամ ընդունում ու կիրառում է դրանք:

Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին