▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող «Իզմիրլյան» ԲԿ-ում կազմակերպեն հարյուրավոր երեխաների բուժումը

Արդեն քանի օր է բջջային օպերատորներից բավական հետաքրքրական հաղորդագրություններ ենք ստանում, որով Մայր Աթոռը 500-դրամանոց հաղորդագրությունների ակցիա է անցկացնում ի սեր հայաստանյան հարյուրավոր հիվանդ երեխաների:

Ինչ խոսք նպատակը շատ բարի է, նույնիսկ ոգևորիչ, գոնե այնքանով, որ վերջապես Մայր Աթոռը շինկազմակերպությունից վերածում է նաև խնամատարական հոգացողական հիմնարկի: Սակայն տարօրինակն ինչն է այստեղ. օրեր առաջ ամբողջ աշխարհով մեկ տարածվեց Գարեգին Բ-ի գաղտնի հաշվի մասին տեղեկատվությունը. դեռ դա քիչ էր, մի հատ էլ նա հավասարվեց մեքսիկական զենքի ու թմրանյութի բարոններին ու արաբական շեյխերին որպես հարկերից խուսափող ու դրամական միջոցների լվացման մեջ կասկածվող անձ:

Հիմա ինչ էդ հաշվից չէին կարող տալ այդ հարյուրավոր մանուկների բուժման ծախսերը, որով իրենց անունն էլ կմաքրեին թե երկրի ներսում, թե արտասահմանում, որ այս ինտելեգենտ մուրացկանությունն են նախաձեռնել:

Ամենավերջում, եթե այդքան մտահոգ են, Հայաստանում գործում է «Իզմիրլյան» ԲԿ-ն (Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ականջը կանչի, վախտին դրա տնօրենն էր), որը հանրապետության լավագույն, սակայն նաև ամենաթանկ հիվանդանոցներից է ու պատկանում է Մայր Աթոռին: Թող հենց այնտեղ էլ կազմակերպեն այդ հարյուրավոր երեխաների բուժումը և ոչ թե 40 տոկոս աղքատություն ունեցող երկրում հերթական անգամ մտնեն սովորական քաղաքացու գչպանը մարդասիրական-քրիստոնեական զգացումների հետ խաղալով:

 

Գևորգ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին