▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող իրենք իրենց վարկանիշի մասին մտածեն. Հայտնիները մեկնաբանում են իրենց վարկանիշի ցածր լինելը

Այսօր հայ բլոգերներից մեկի  կողմից համացանցում է հայտնվել աստղային հերթական տասնյակը, որում ընդգրկված են այն 10 հայ հայտնիները, ովքեր, ի տարբերություն նախկինի, այսօր չունեն նույն լսարանը, որը որ վայելում էին տարիներ առաջ և որոնց վարկանիշն ինչ-որ առումով ընկած է: Ցուցակում ընդգրկված են երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Հասմիկ Կարապետյանը, երգիչներ Արամեն, Արսեն Սաֆարյանը, դերասաններ Էմիլ Գալստյանը, Հովհաննես Դավթյանը, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը և այլոք: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց նրանցից մի քանիսի հետ՝ պարզելու, թե որքանո՞վ են վերջիններս համաձայն տվյալ շարքում ընդգրկվելու հետ:

Մեզ հետ զրույցում երգչուհի Սոֆի Մխեյանը չցանկացավ մեկնաբանել այդ ամենը՝ նշելով, որ հատկապես այսօր՝ Սուրբ Զատիկի օրը, իր կողմից շատ սխալ կլինի պատասխան տալ այն ամենին, ինչը գրված է համացանցում ինչ-որ մեկի որոշմամբ:

«Չունեմ որևէ մեկնաբանություն: Այդ լուրեր տարածողները թող իրենք իրենց վարկանիշի մասին մտածեն թե գործնականում, թե մնացած հարցերում: Ես բացարձակ ուշադրություն չեմ դարձնում նման բաների»,- իր խոսքը եզրափակեց Սոֆի Մխեյանը:  

 

 

 

 

 

 

 

Հասմիկ Կարապետյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ ինքը շատ առողջ է վերաբերում յուրաքանչյուր մեկնաբանությանը, որը որ հնչում է իր հասցեին իբրև երգչուհի: Նրա խոսքերով՝ եթե իր վարկանիշն ինչ-որ չափով ընկած լիներ, ապա նրան պարբերաբար չէին զանգահարի և չէին հրավիրի համերգների.

«Պետք է ասեմ, որ մոտ երկու տարի է, ինչ ես հանդես չեմ եկել նոր տեսահոլովակով և համերգներով, թեև շարունակում եմ արտերկրում ելույթ ունենալ, ինչի մասին, ցավոք սրտի, ժողովուրդը տեղյակ չի լինում: Ես այսօր շաբաթական չորս օր հանդես եմ գալիս ակումբում, որտեղ ներկայացնում եմ իմ հին և նոր երգերը: Միգուցե բոլորին թվում է, թե ես չեմ ստեղծագործում միայն այն բանի համար, որ նոր տեսահոլովակներ չեմ ներկայացնում: Իմ կյանքի տրամաբանական դադարը շատ ճիշտ եմ համարում, որովհետև ներկայումս ես ավելի ուշադրություն եմ դարձնում միայն իմ անձնական կյանքին: Ես այսօր տեսնում եմ, թե երգարվեստի դաշտում ինչ է կատարվում, և որ երգիչ-երգչուհիների վարկանիշներն են ինձ համար չակերտավոր բարձր, բայց դա ոչ մի առումով նրանց չի փրկում, այսինքն՝ եթե որակը լավը չէ, ապա տեսահոլովակները ոչ մի առումով չեն կարող անդրադառնալ նրանց որակի վրա: Համենայն դեպս, ողջունում եմ իրենց աշխատասիրությունը, որովհետև անկախ ամեն ինչից, նրանք աշխատում են: Ես չգիտեմ, թե ովքեր են որոշում տվյալ երգչի վարկանիշը ընկած է, թե ոչ, բայց ինչ վերաբերվում է ինձ՝ չեմ կարծում, որ վարկանիշս ընկած է, սա իմ անձնական կարծիքն է: Եթե այդպես լիներ, ապա ես պարբերաբար համերգների հրավերներ չէի ստանա»,- պատասխանեց Հասմիկ Կարապետյանը:

 

 

 

 

 

Նույն հարցի շուրջ Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև Արամեի պրոդյուսեր՝ Արտյոմ Հակոբյանի հետ.

«Արամեի մոտ ստեղծագործական որևէ դադար չի եղել, միայն դա եղել է տեսահոլովակի տեսքով: Նա շարունակում է միշտ նոր երգերով հանդես գալ և բացի այդ, համերգային շրջագայություններն այդ ամենի լրիվ հակառակ կողմն են ցույց տալիս. Արամեն վերելք է ապրում, այլ ոչ թե՝ անկում: Դա շատ սուբյեկտիվ կարծիք է, որը որ հայտնվել է համացանցում: Ասել, որ Արամեն կորցրել է իր վարկանիշը, ուղղակի անհեթեթություն է»,- իր խոսքը եզրափակեց Արտյոմ Հակոբյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, չցանկանալով ընդհանրապես խոսել այս թեմայի շուրջ, ասաց միայն, որ որև է լուրջ նշանակություն չի տալիս այս ամենին:



Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին