Պատերազմը կեղտոտ գործ է, բայց նույնիսկ դա անում են առանց արժանապատվությունը կորցնելու
Հիմա մի Ջրառատցի Կուկու (այդպես են կոչում Ղարաբաղում ռազմի դաշտում աշխատող մի բուժքրոջ, որը henaran.am-ի պատմելով հարյուրավոր վիրավորների է փրկել), նույն աղբյուրին ասում է, որ հետը մի շղթա ունի, բերել է որ ազերիների ականջները կտրի ու վրան շարի:
Ինձ կասե՞ք, թե ինչով է այս կինը հետեւաբար տարրբերվում այն մարդակերպներից, որոնք հոշոտել էին մեր ընկած զինվորների ու մեր սպանված ծերունիների դիերը: Կարգի հրավիրեք այս կնոջն ու թույլ մի տվեք աղավաղելու մեր զինվորների հոգիները: Եթե նա անփոխարինելի է որպես բուժքույր, ուրեմն սանձեք նրա անբնական եռանդը, իսկ եթե նա ավելի շատ խոսում է իր մասին, քան գործում որպես բուժքույր, ուրմեն ետ ուղարկեք իր հարազատ Ջրառատը ու թող հավերի վրա պարպի իր հայրենասիրական սրացումները: Թող հավերի գլուխները թռցնի, հետո փետրահան անի, եփի ու ուղարկի ռազմաճակատ: Էդպես նրանից ավելի մեծ օգուտ կլինի, համ քաղաքական, համ էլ հոգեբանական առումներով: