▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող այլևս չլինեն «մարտիմեկեր» և ազգս հավատա իր վաղվա օրվան

Բարի գարուն բոլորիս, արև, ծաղիկներ և ուրախություն, երեխայի ծնունդ եւ երջանիկ զույգեր, խաղաղ եւ արժանապատիվ ծերություն եւ անհոգ մանկություն, գարնանային տրամադրություններ եւ խաղաղություն..

Թող այլևս չլինեն «մարտիմեկեր», թող այլևս կարմիրը լինի միայն երեխաների թուշիկներին և աղջնակների այտերին և ոչ երբեք` մեր քաղաքի փողոցներում, թող մարտիմեկյան ողբերգությունը լինի վերջինը և թող լույս իջնի բոլոր զոհերի շիրիմներին, թող ազգս հանդարտվի և հավատա իր վաղվա օրվան, թող այլևս ոչ մի տխրություն չմթագնի մարդկանց հոգիները, թող իշխանության եւ ընդդիմության սխալները չլինեն ճակատագրական, թող չարության եւ անհանդուրժողականության թույնը հեռանա մեր հոգիներից, թող մարդը մարդավայել ապրելու և ստեղծագործելու հնարավորությունը և երջանկությունն ունենա, քանի որ այսօր գարնան առաջին օրն է և սկսվում է մեր հոգիների մաքրման շրջանը, ուրեմն փորձենք մաքրել մեր հոգիները չարությունից, թույնից ու նախանձից....

Երբեք ուշ չէ դեպի աստված գնալով մարդանալը...Բարի գարուն բոլորիս:

Մարգարիտ Եսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին