«Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի դեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելու խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը, ըստ էության, տապալվեց։
Ինչպես տեղեկացրել էինք, 4 ուժերն անցյալ շաբաթ որոշել էին, համատեղ դիմել ՀՀ նախագահին կից այդ կառույցին։ Հիշեցնենք, օրեր առաջ, երբ լրագրողները Թովմասյանից հետաքրքրվել էին, թե ինչպես է վերաբերում, որ Աժ 4 ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել վարչապետին, նա ասել էր. «Ղալաթ են անում»։ Երեկ մեկնարկած արտահերթ նիստից առաջ չորս ուժերը պայմանավորվել էին, որ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պետք է հայտարարի, որ իրենք՝ չորսով, պահանջում են, որպեսզի Թովմասյանը չորեքշաբթի օրը (կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ) ներողություն խնդրի, այլապես կդիմեն ԲՊԱԷՀ։ Ռուստամյանը, սակայն, չհասցրեց դա ասել։
Այդուհանդերձ, հասկանալի է, որ եթե այժմ 4 ուժերը դիմեն էթիկայի հանձնաժողով, նույնը կանի նաև Հրայր Թովմասյանը։ Ուստի, որոշումը cancel է եղել»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում