▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ չենք տա Ղազախստանում իշխանության գան փողոց փակող փռչոտ թափթփուկներ․․․

ԱրմՔոմեդին գրում է․ ՀՀ վարչապետը հրամանագիր է ստորագրել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ զինված ուժեր Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ՝ ճնշելու հակաիշխանական տրամադրությունները։

“Իշխանությունը պետք է ձևավորվի ընտրությունների միջով, այլ ոչ թե փողոց փակող անհասկանաի փռչոտ զանգվածների կողմից”, — նշել է Փաշինյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հայաստանի հասարակության մեջ կար ակնկալիք, որ Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ-ի վերջին տարվա պահվածքից հետո հայկական կողմը կսահմանափակվի “խորը մտահոգությամբ և համերաշխուիթյան կոչով”, սակայն ՀՀ իշխանությունը էդ տղեն չի։

“Փողոցից եկած թերուս և տհաս իշխանությունը կարող է իրական պատուհաս դառնալ երկրի գլխին և բերել տարածքային կորուստների և հասարակության տոտալ բարոյալքման”, — շարունակում է Փաշինյանը։ “Հատ առ հատ վերացնելու ենք փողոց դուրս եկած ղազախ ակտիվիստներին”։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին