«Թուրքիայում խառը, քաոսային իրավիճակ է: Խնդիրներ կան Իսլամական պետության հետ, ինչպես նաև մեկ ամսից ավել է՝ չեն կարողանում կոալիցիոն կառավարություն կազմել, ինչը ևս լուրջ խնդիրներ է առաջ բերում: Երկու տարվա պայմանական հրադադարից հետո «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և թուրքական պետության միջև արյունալի բախումները վերսկսվել են: Այսինքն` նշանակում է, որ Էրդողանի քրդական համերաշխության ծրագիրը որոշակիորեն ձախողում է ապրում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Թուրքագետը նկատում է. «Թուրքիայում տեղի ունեցող ներքին խժդժությունները մեր շահերից են բխում: Որքան քիչ ռեսուրսներ կենտրոնացվի հակահայ ճակատում, այնքան մեզ ավելի ձեռնտու է»:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում