Թուրքիայի գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն հանդիսացող «Էրգենեկոն»-ի դատական գործով մեղադրյալ Մահիր Աքքարը դիմել է Անկարայի դատախազություն, որպեսզի վերջինս քրեական գործ հարուցի Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և զրպարտելու մեղադրանքով:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի` Աքքարը պահանջել է, որ քրեական գործ հարուցվի նաև Ռուսաստանի Պաշտպանության փոխնախարար Անատոլիա Անտոնովայի նկատմամբ: Պուտինի և Անտոնովայի դեմ Անկարայի դատախազությանը ներկայացված դիմումում մասնավորապես ասվում է.
«Մենք մեր երկրի նախագահին որոշակի հարցերում կարող ենք քննադատել` առանց չափերն անցնելու: Դա բնական է: Սակայն թույլ չենք տա, որ որևէ օտրաերկրյա քաղաքացի, քաղաքական գործիչ կամ նախագահ վիրավորի , զրպարտի մեր նախագահին և փորձի վարկաբեկել մեր երկրի բարոյական կերպարը:»- ասել է նա ու ավելացրել, որ նման երևույթները չպետք է մնան անպատիժ և իրենք ամեն ինչ կանեն, որ մեղավորները պատժվեն:
Աղբյուր` Ermenihaber