Թուրքիայում ներքին դրությունը լարված է, թուրք-քրդական բախումներն ակտիվանում են. Վերջին նորությունները Թուրքիայից հաղորդում է Ermenihaber.am-ը:
Էրդողան. «Դաղլըջայում զրահամեքենաներ են պայթեցվել, մեր պայքարն ավելի վճռական է լինելու»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստամբուլյան մի հեռուստաալիքի եթերում մեկնաբանություններ է արել Թուրքիայի Յուքսեքօվա շրջանի Դաղլըջա գյուղում տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ: Թուրքական «Milliyet» պարբերականի տեղեկացմամբ՝ նախագահը մասնավորապես ասել. «Այնտեղ (Դաղլըջայում-խմբ.) զրահամեքենաների համար ականներով թակարդներ են ստեղծվել, ինչի արդյունքում նման դեպքերը միմյանց են հաջորդում: Ես ցանկանում եմ, որ իրականացվելիք պայքարն ավելի վճռական լինի»:
Էրդողանը հայտարարել է, որ Դազլըջայից ստացված տեղեկությունները շատ ցավալի են, սակայն զրահամեքենաներ են պայթեցվել և այդ պատճառով այժմ քուրդ զինյալների հանդեպ թուրքական օդային զինուժի միջոցով գործողություններ են իրականացվում և դրանք շարունակվելու են՝ չնայած վատ եղանակային պայմաններին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են:
Դավութօղլուն անվտանգության ժողով է հրավիրել
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անվտանգության ժողով է գումարել: Թուրքական «Vatan» պարբերականը հայտնում է , որ Դավութօղլուն Քոնիայում հետևելիս է եղել Թուրքիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպմանը, երբ տեղեկանալով Դաղլըջայում տեղի ունեցած բախումներ մասին, անմիջապես վերադարձել է Անկարա: Կառավարության շենքում տեղի ունեցած հանդիպումը տևել է 2 ժամ, որից հետո որևէ հայտարարություն չի արվել:
Հանդիպմանը մասնակցել են Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Հուլուսի Աքարը, փոխվարչապետներ, Յալչըն Աքդողանը, Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը, Ջևդաթ Յըլմազը, Ներքին գործերի նախարար Սելամի Ալթընոքը, Արդարադատության նախարար Քենան Իփեքը, Ժանդարմերիայի գլխավոր հրամանադար գեներալ Գալիփ Մենդին, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը, Կառավարության խորհրդական Քենան Մադենօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Դուրմուշ Ալի Սարըքայան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին «Քուրդիստանի բանվորական կուսկացության» զինյալները հարձակվել էին Հաքքարի նահանգի Յուքսեքովա-Դաղլըջա ճանապարհին վերահսկողություն իրականացնող 2 զրահապատ մեքենայի վրա: Տարբեր աղբյուրիների համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել է 15-16 թուրք զինվոր:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը ներքին բախումների մասին. «Ունենք զոհեր ու վիրավորներ»
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Հաքքարիի Յուքսեքօվա շրջանում քուրդ զինյալների ու թուրք զինվորների միջև տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ: Ըստ BBC –ի թուրքական ծառայության՝ հայտարարությունում մասնավորապես ասված է. «2015թ. սեպտեմբերի 6-ին Դաղլըջա- Յուքսեքօվա ճանապարհի վերաբացման նպատակով իրականացվող գործողության շրջանակներում վնասազերծվել են 3 ինքնաշեն պայթուցիկներ: Գործողության ընթացքում նախապես ականապատված ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վնասվել են երկու զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ ունենք:
Տարածք բերված 2-ական F- 16 և F-4 ռազմական ինքնաթիռների օգնությամբ ռմբակոծվել են անջատողական ահաբեկչական խմբավորմանը պատկանող 13 թիրախ: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ գործողությունը վճառական քայլերով շարունակվում է»:
Տարբեր աղբյուրիների համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել է 15-16 թուրք զինվոր:
Նշվում է , որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Քոնիայում ընթացող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հոլլանդիա-Թուրքիա խաղը դիտելու ժամանակ, ստանալով Դաղլըջայի դեպքերի մասին լուրը, վաղաժամ վերադարձել է Անկարա և անվտանգության խորհուրդ հրավիրել: Նիստը, որին մասնակցել են անվտանգության ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, տևել է 2 ժամ:
Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մի հեռուստահաղորդման շրջանակներում Դաղլըջայում տեղի ունեցածի վերաբերյալ նշել է, որ զրահամեքենաներ են պայթեցվել, ինչի հետևանքով քուրդ զինյալների հանդեպ այժմ օդային զինուժի միջոցով գործողություններ են իրականացվում և դրանք շարունակվելու են՝ չնայած վատ եղանակային պայմաններին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են: