▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիային հետաքրքրում է Կիպրոսը, Հալեպը, Մուսուլը, Բաթումին, Սալոնիկը․․․

«Իմ պահանջով Արեւմտյան Թրակիայում (Հունաստանի թուրքաբնակ շրջան)  պետք է հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար, թե բնակչությունը ուզում է միանալ Թուրքիային, թե՝ ոչ»։

Հոկտեմբերի 17-ին  նման առաջարկությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիբ Էրդողանը՝ իր ծննդավայր Ռիզեի համալսարանի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

Նա նշել է նաև, որ Թուրքիայի հետաքրքրությունների մեջ է մտնում Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Բաթումին, Սալոնիկը, Կիրձալան, Վառնան և Էգեյան կղզիները: «Թուրքիան միայն այս Թուրքիան չէ․ Այս գաղափարը կիսում են շատ պատմաբաններ: Թուրքիայի 79 մլն բնակչից զատ՝ աշխարհի տարբեր վայրերում մենք հարյուր միլիոնավոր եղբայրներ ունենք, որոնց հետ մեծ պատմական անցյալ ունենք», գրում է «Georgians.gr» կայքը:

Աղբյուրը՝ Ալիք.ge

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին