Թուրքիայի խորհրդարանում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող հայ պատգամավոր Կարո Փայլանի այցեքարտը Խորհրդարանի պաշտոնական տպարանը Մայրենի լեզվի համաշխարհային օրվա առթիվ տպագրել է նաև հայերենով: Այդ մասին Թուիթերում շտապել է տեղեկացնել Կարո Փայլանը, գրելով. «Տարոսը՝ բոլոր լեզուներին: Իսկ ինչո՞ւ քուրդ պատգամավորների քարտերը քրդերեն չեն տպվում»: