Թուրքիայի գործող ղեկավարությունը նպատակամղված աջակցում է երկրի իսլամացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Խնդիրն այն ողբերգությունը չէ, որի հետ մենք բախվեցինք նախօրեին, խնդիրն ավելի խորն է։ ։ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը երկար տարիներ շարունակ բավական նպատակամղված ներքին քաղաքականություն է վարում երկրի իսլամացման ուղղությամբ»,- ասել է նախագահը:
Պուտինը ռուսաստանիցներին նաև խորհուրդ է տվել հրաժարվել Թուրքիա մեկնելուց։
Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին երեկ կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։
Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը: