▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի վարչապետը Ռուսաստան կգնա

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հնարավոր է՝ դեկտեմբերին մեկնի Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ): Այդ մասին հայտնում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրներին: Նշվում է, որ Թուրքիայի վարչապետին սպասվող այցի ընթացքում ուղեկցելու են մի շարք թուրք նախարարներ:

Կայանալիք հանդիպումների ժամանակ քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող` տնտեսական, էներգետիկ և պաշտպանության ոլորտներին վերաբերող հարցեր: Թուրքական «Aksam» պարբերականն էլ տեղեկացնում է, որ այցի ընթացքում նախատեսվում է Յըլդըրըմի հանդիպումը Վլադիմիր Պուտինի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ. հանդիպումների օրակարգում կլինի Սիրիայում և Իրաքում ստեղծված իրավիճակը:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին