▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի պետական լրատվական գործակալությունն Անիի պատմությունից ջնջում է հայերի հետքը

Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը պատմական կեղծված փաստերով լուրեր է տարածում: Խնդրին անդրադարձել է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը` նշելով, որ «Անադոլու»-ն հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիի պատմությունից ջնջում է հայկական ինքնության հետքերը.փոխանցում է Ermenihaber-ը:

«Անիի մասին գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն`շուրջ 7 հազարամյա պատմություն ունեցող այդ քաղաքի առաջին բնակիչները իբր եղել են սկյութական ծագման թուրքերը (Saka Türkler), իսկ քաղաքի ամենանշանավոր կոթողներն էլ մզկիթներն են»,- ընգծում է «Դեմոկրատ հաբեր»-ը: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2008-ին Թուրքիայի մշակույթի նախարարությունը, ստեղծելով Անիի մասին ծանուցող բովանդակությամբ ինտերնետային կայք, խուսափել է «հայ» բառի գործածումից: Եվ ահա 6 տարի անց փաստորեն նույն բանն անում է «Անադոլու»-ն, երբ իր բաժանորդներին Անիի մասին լրատվություն տրամադրելիս շրջանցում է «հայ» բառը: Անիի մասին պատմող «Անադոլու»-ի լուրի մեջ ամեն ինչ ու ամենքը կան բացի հայերից: Հիշատակվում է սասանյանների, բյուզանդացիների, վրացիների, կարա-կոյունլուների, աք-կոյունլուների, օսմանցիներ և ռուսների մասին, բայց ոչ` հայերի: Նույնիսկ Բագրատունյաց դինաստիայի մասին հիշատակող հատվածներում չի նշվում, որ այդ դինաստիայի ներկայացուցիչները հայեր են եղել:

Նախորդ տարի 23.730 զբոսաշրջիկների այցելությանն արժանացած Անի ավերակների մասին խոսող Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Կարսի նահանգային վարչության ղեկավար Հաքան Դողանայը նույնպես բառ անգամ չի ասում հայերի թողած պատմական հետքերի մասին: Փոխարենը նշել է, որ Անին իր միջանադարյան ճարտարապետության կոթողներով մեծարժեք է և զբոսաշրջության զարգացման տեսանկյունից խիստ գրավիչ:

Տեղեկացնենք, որ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա գտնվող Անին եղել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը: Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից: Քաղաքն ունեցել է զարգացման երեք շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։ Քաղաքի հայտնի է եղել «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Արևելքի մարգարիտ» անվանումներով ևս: Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ դեր է կատարել ոչ միայն որպես երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոն` թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր: Պատահական չէ, որ այս քաղաքի պատմության և ընդհանուր մշակութային ժառանգության ու-սումնասիրությունը հայագիտության մեջ առանձին անունով անիագիտություն է կոչվում: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին