«Մի զարմացեք այն փաստից, որ մարտնչող տգետը, իրեն դնելով «խորը մտածողի» տեղ, մակերեսային, բայց դիտավորյալ խեղաթյուրումների և ֆռիկների ողջ զինանոցով կրկին կրծում էր ազգային ինքնության արժեհամակարգը։
Մի զայրացեք նաև այն փաստից, որ Թուրքիայի կողմից մեզ համար օդային տարածքը փակելու կապակցությամբ Նիկոլը գեթ մեկ կծու-թթու խոսք Թուրքիայի նկատմամբ չարտաբերեց։
Փոխարենը, ըստ իրեն, մեղավորը հենց հայ ժողովուրդն է, որ արձան է կանգնեցրել իր 1500000 զավակներին ոչնչացրած մարդասպաններից վրեժը լուծած իր հերոսների համար։
Ու հիշեք. դավաճան բառից ավելին նա վախենում է «վրեժ» բառից։
Ուստի ՆԵՄԵՍԻՍ-ի արձանի կապակցությամբ Նիկոլը տարբերակ ունենար, անձամբ կփակեր մեր օդերը:
Ինչպես փորձում է փակել իր դավաճանության համար իրեն պատասխանատվության կանչելու բոլոր հնարավորությունները։