▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև պատերազմի վտանգ կա. Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Սիրիայի պատճառով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պատերազմի վտանգի մասին:

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև պատերազմի վտանգ կա: Կոնկրետ բորբոքում կա»,- հայտարարել է Օլանդը:

Նա  կոչ արել բոլոր ջանքերը ներդնել՝ կոնֆլիկտի սրացումից խուսափելու համար: Այս մասին հայտնում է Ռիա Նովստին: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել արագորեն վերսկսել սիրիական իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցությունները, դադարեցնել ռմբակոծությունները եւ մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը:

Նշենք, որ թուրք-սիրիական սահմանին իրավիճակն ավելի է սրվել, երբ Թուրքիան իր տարածքից սկսել է ռմբակոծել Սիրիայում քրդական դիրքերը: Բացի սա` մեծ է հավանականությունը, որ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան ցամաքային գործողություններ կսկսեն Սիրիայի տարածքում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին