▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի դիրքորոշումը քրդերի դեմ սաստկանում է ու վատացնում նրա հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

Թուրքիայի մայրաքաղաքում ռազմական շարասյան ռմբահարումը ավելի է սրել Թուրքիայի ու քրդերի միջև հարաբերությունները և ավելի արտահայտիչ դարձրել լարվածությունը Անկարայի ու Միացյալ Նահանգների միջև:

Անկարայի կենտրոնում իրականացված գրոհը ավելի դյուրագրգիռ է դարձրել Թուրքիայի ղեկավարներին, ի դեմս նախագահ Էրդողանի, որը հարձակումից անմիջապես հետո հանդես է եկել քուրդ անջատականների և նրանց սիրիացի հովանավորների հետ հաշվեհարդար տեսնելու նյարդայնացած խոստումով. «Չնայած պայթյունի հետ կապ չունենալու մասին քրդերի ու Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավարների հայտարարություններին, մեր ներքին գործերի նախարարության ու հետախուզական գործակալությունների տեղեկությունների համաձայն, սա իրականացրել են նրանք», - հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հարավարևելյան Թուրքիան անցյալ տարվանից ի վեր մարտադաշտ է դարձել, երբ Էրդողանը հարձակողական գործողություններ է ծավալել քուրդ անջատականների դեմ: Նա ընդլայնել է այդ մարտերը դեպի Սիրիայի տարածք։ Թուրքական տանկերը սահմանից կրակ են արձակում ընդդեմ Սիրիայի տարածքում գտնվող քրդական ուժերի։

 «Հենրի Ջեքսոն Սըսայիթի» կենտրոնից վերլուծաբան Դեյվիս Լյուին նշում է, որ հարձակումը Էրդողանին տվել է Թուրքիայի կողմից հարձակումները սաստկացնելու  արդարացում. «Պրն. Էրդողանը այն մարդը չէ, ով ունի նման քաղաքականությունն արդարացնելու կարիք։ Սակայն ես ակնկալում եմ, որ նա այս հանգամանքը օգտագործելու է ի օգուտ իրեն», - կարծում է Լյուին:

Էրդողանի պահվածքը սպառնում է է՛լ ավելի վնասել Թուրքիայի ու ԱՄՆ-ի արդեն իսկ վտանգված հարաբերությունները: ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցները ցանկանում են տապալել Սիրիայի ղեկավար Բաշար Ալ Ասադին և երկուսն էլ ցանկանում են ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը: Սակայն նրանց շահերը հակասության մեջ են քրդերի հարցում: Մինչ Թուրքիան թիրախավորել է Սիրիայում գտնվող քուրդ մարտիկներին, ԱՄՆ-ը նրանց զինել է և շարունակում է աջակցել:

Անվտանգության գծով վերլուծաբան Մեթին Գուրջանը Սկայփով հաղորդում է. «Անկարայի համար Սիրիայում առաջին ախոյանը Ասադն է, երկրորդը՝ հյուսիսային Սիրիայում քրդական «դե ֆակտո» քաղաքական կառույցը՝ Դեմոկրատական միություն կուսակցությունը։ Ուստի, Թուրքիան և Միացյալ Նահանգները, երկուսն էլ Սիրիայում ունեն քաղաքական տարբեր նպատակներ», - ասում է Գուրջանը:

Թուրքիայի ղեկավարի զայրույթը ակնհայտ է իր ելույթի ժամանակ. «Ես ահազանգում եմ Ամերիկային, քանի՞ անգամ եմ ես սա բացատրել ձեզ: Դուք մե՞ր կողմից եք, թե՞ ՝ Դեմոկրատական միություն եւՔրդական աշխատավորական կուսակցությունների ահաբեկիչների», - ասել է էրդողանը:

Լարվածությունը Վաշինգտոնի ու էրդողանի միջև խորանում է Սիրիայի հակամարտության օրհասական պահին, մինչ Սիրիայի զինված ուժերը շարունակում են իրենց գործողությունները Հալեպի շրջանում: Քուրդ մարտիկները էական դեր ունեն այդ ճակատամարտում, սակայն նրանց աճող ազդեցությունը գլխացավանք է Էրդողանի համար:

Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին