Թուրքիայի նախագահ Ռ.էրդողանը կսկին նեոօսմանական և պանթյուրքիստական հայտարարությամբ է հանդես եկել՝ տարածքային պահանջներ ներկայացնելով հարևան երկրներին:
Այսօր մասնակցելով Անկարայիում մետրոյի կայարաններից մեկի բացման արարողությանը և անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին Էրդողանն ասել է.«Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Թուրքիայի սահմաններից, այլ Նախիջևանից, Բաթումից, Բալկաններից և Հալեպից»:
Թուրքիայի բռնապետը արդեն որերրորդ անգամ է այսպիսի հայտարարություններով հանդես գալիս՝ գովազդելով իր կողմից վարվող նեոօսմանիզմի քաղաքականությունը և միևնույն ժամանակ միջամտելով հարևան երկրների ներքին գործերին, ինչպես դա ժամանակին արել է Կիպրոսի, իսկ այժմ՝ Սիրիայի, Իրաքի և Արցախյան հակամարտության պարագայում: Էրդոաղանը նաև փորձում է Սիրիայում և Իրաքում թուրքական բանակի գտնվելը բացատրել երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով, այն ինչ հենց Էրդողանի կողմից վարվող արտաքին քաղաքականության և բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների հովանավորլու պատճառով է, որ Սիրիայում և Իարքում պարտված ադ ահաբեկիչները հետ վերադառնալով իրենց նախկին հովանավորյալ «հայրենիք» պատժում են վերջինիս:
Հ.Գ.
Հայաստանը, Վրաստանը, բալկանյան երկրները, Սիրիան, Իրաքը պետք է մի բռունցք լինեն և հակադրվեն Էրդողանի նեոօսմանական արտաքին քաղաքկանությանը, քանի որ առանձին-առանձին գործելով արդյունքի չեն հասնի: Եկվոր թուրքը շատ լավ գիտի, թե ինչպես ադապտանալ ուրիշների հայրենիքներում և ինչպես սեփականաշնորհել այլ ազգերի "ունեցածը":
Գագիկ Համբարյան